Երևանում Վարդավառը տխուր ավարտ է ունեցել աղջկա համար. նրա դեմքին ինչ–որ հեղուկ են լցրել
Երեկ գիշեր Մալայանի անվան ակնաբուժական բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա մի աղջիկ, որն ապրում է Երևանում։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:
Նրա ձախ աչքի ակնագունդը վնասված է եղել։
Ըստ լուրերի՝ աղջիկը պրակտիկանտի կարգավիճակով աշխատում է Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Ատլանտիկ» սրճարանում։ Երեկ Վարդավառի կապակցությամբ մի երիտասարդ շշով ինչ-որ հեղուկ է լցրել աղջկա դեմքին, ինչի հետևանքով էլ նրա աչքը վնասվել է։
Ոստիկաններն այդ երիտասարդին հայտնաբերել են և բերման ենթարկել բաժին։
Այժմ իրավապահները պարզում են, թե ինչ հեղուկով լցված շիշ է եղել տղայի մոտ։

Պարզվում են նաև դեպքի այլ մանրամասներ։