Աշխարհ

29.07.2019 14:52


Նիգերիայում գրոհայինները թաղման արարողության ժամանակ առնվազն 65 մարդու են սպանել

Նիգերիայում գրոհայինները թաղման արարողության ժամանակ առնվազն 65 մարդու են սպանել

Նիգերիայում թաղման արարողության ժամանակ գրոհայինների հարձակման հետևանքով առնվազն 65 մարդ է զոհվել, հաղորդում է CNN-ը: Իշխանությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսարևելյան Նգանզայ շրջանում:

Քսանմեկ մարդ զոհվել է հենց հուղարկավորության վայրում, ևս 44-ը՝ գրոհայինների հետ բախումների ժամանակ: Միջադեպի հետևանքով առնվազն 10 մարդ է տուժել, որից 8-ի վիճակը ծանր է:

Հարձակման համար կասկածվում է «Բոկո Հարամ» ծայրահեղական իսլամական կազմակերպությունը, որն արդեն մեկ տասնամյակ է՝ հաստատվել է Նիգերիայի հյուսիսային նահանգներում: Կազմակերպության նպատակն է ստիպել, որ Աֆրիկայի ամենամեծ բնակչությունն ունեցող երկրում ավելի խստացվի իսլամի կրոնական և իրավական օրենքների՝ շարիաթի գործադրումը:

Նշենք, որ երկիրը կրոնական առումով երկու մասի է բաժանված՝ մուսուլման մեծամասնությամբ հյուսիս և քրիստոնյա մեծամասնությամբ հարավ:

Կազմակերպությունը նախկինում եկեղեցիներ և մզկիթներ է ռմբակոծել, երեխաների ու կանանց առևանգել, սպանել քաղաքական գործիչների և կրոնական առաջնորդների: ՄԱԿ-ի տվյալներով՝ հունվարին բռնությունների աճը 2 օրում ստիպել է 30 000 նիգերիացիների լքել հայրենիքը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը