Լրահոս

29.07.2019 19:34


Կինը համացանցով ծանոթացել է օտարերկրացու հետ, խոստացել է ամուսնանալ ու խաբեությամբ 7000 դոլար հափշտակել (տեսանյութ)

Կինը համացանցով ծանոթացել է օտարերկրացու հետ, խոստացել է ամուսնանալ ու խաբեությամբ 7000 դոլար հափշտակել (տեսանյութ)

Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչություն դիմած տղամարդը, որը օտարերկրյա քաղաքացի է, հայտնեց հետեւյալը։

Ըստ նրա հաղորդման՝ ինքը համացանցով ծանոթացել է մի կնոջ հետ։ Վերջինս հայտնել է, որ բնակվում է Հայաստանում։ Որոշակի վստահություն ձեռք բերելուց հետո կինը տղամարդուն հայտնել է, որ ցանկանում է մանկական հագուստի արտադրություն եւ խանութ հիմնել, ինչի համար իրեն անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն։ Նրանք միաժամանակ քննարկել են նաեւ իրենց ամուսնության հարցը, ինչից հետո հիմնվելիք արտադրությունը պետք է միասին տնօրինեին։

Այս կերպ կինը չարաշահել է տղամարդու վստահությունը եւ նրանից ստացել շուրջ 7000 դոլար։ Տղամարդը փողը փոխանցել է բանկային փոխանցման համակարգով։

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզել են, որ տղամարդու հետ կապ հաստատած կնոջ խնդրանքով գումարը ստացել է իր մտերմուհին։

Պարզվել է նաեւ, որ տղամարդու հետ կապ հաստատած կինը Հայաստանում չի բնակվում։ Նրա մտերմուհին փողը ստանալուց հետո մի մասը վերցրել է իրեն, իսկ մնացածը փոխանցել է տղամարդու հետ կապ հաստատած կնոջը։

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկում են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ տղամարդու վստահությունը չարաշահած եւ խարդախությամբ առանձապես խոշոր չափերի գումար հափշտակած կնոջ ինքնությունը պարզելու եւ միջազգային իրավապահ համագործակցության շնորհիվ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել եւ ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության։

Այս խորագրի վերջին նյութերը