Պետական կառույցների կողմից տոտալ արշավ է «ԱՆԻ» ԲԲԸ նկատմամբ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
«Քանի որ մեր ընկերության նկատմամաբ սա արդեն երկրորդ վարույթն է, որը որ կիրառվում էր և նախորդ վարույթի ժամանակ մեզ ժամանակ չընձեռվեց, որ իրական պատկերը ներկայացնեինք, ստացվում է երկրորդ փորձն է ամբողջությամբ»,-հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «ԱՆԻ» ԲԲԸ-ի սեփականատիրոջ որդի, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկայանը:
Նա նշեց, որ ընկերությունը պետության նկատմամաբ բարեխիղճ ձևով իր պարտականությունները կատարել է. «Այս պարագայում անհասկանալի է, եթե պետությունը չի կատարել իր պարտականությունը մեր նկատմամբ, որի արդյունքում մեր ընկերությունը պետք է կրի 500 մլն դրամի վնաս: Այս պարագայում մենք հայցով պետք է դիմենք պետության դեմ, որպեսզի պետությոնը փոխհատուցի այդ 500 մլն դրամը»,-ասաց Մանուկյանը:
Ըստ նրա՝ պետությունն պետական կառույցների կողմից տոտալ արշավ է ընթանում «ԱՆԻ» ԲԲԸ նկատմամբ:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում: