Ինչպես տեղեկացնում է «РИА Новости»-ին, հղում կատարելով «Ассошиэйтед Пресс» գործակալությանը, Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության հակամարտությունների վերացման կենտրոնի տնօրեն Հերբերտ Սալբերը չորեքշաբթի հայտարարել է, որ Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևի հրաժարականը կնպաստի երկրում իրավիճակի կայունացմանը։
Ավարտելով Ղրղզստանում իր այցը՝ Սալբերն ընդգծել է, որ երկրի ժամանակավոր իշխանությունը պատրաստվում է կառուցողական բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաև առաջիկա 6 ամսվա ընթացքում կազմակերպել նախագահական ընտրություններ։
Սալբերը նաև ընդգծել է, որ վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած անկարգությունների պատճառով իրավապահ կառույցներից մեծ քանակությամբ զենք և զինամթերք է գողացվել։
Ընդգծենք, որ Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևը չորեքշաբթի մեկնել է երկրից և նույն օրն էլ հրաժարականի դիմում ներկայացրել։
Ընդգծենք նաև, որ ապրիլի 6-ին Ղրղզստանում սկսված զանգվածային անկարգությունների ժամանակ մահացել է 84 մարդ, ավելի քան 1500-ն ստացել է մարմնական վնասվածքներ։
ԵԱՀԿ. «Բակիևի հրաժարականը Ղրղզստանում կկայունացնի իրավիճակը»