Ցանկացած դատավոր պետք է կանգնի Դավիթ Գրիգորյանի կողքին. Արշակ Վարդանյան
Ցանկացած դատավոր պետք է կանգնի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողքին։ Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը՝ անդրադառնալով իր գործընկերոջ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցմանը։
«Բացառապես ներքին համոզմունքով առաջնորդվող և արդարադատություն իրականացնող, իր արտաքին և ներքին անկախությունը արժևորող ցանկացած դատավոր ևս պետք է կանգնի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողքին, սա իմ անձնական կարծիքն է` անկախ Դավիթ Գրիգորյանի հետ ունեցած բարեկամական կապից»,-ասել է դատավորը։