Քաղաքական

30.07.2019 09:10


«Ժողովուրդ». Ընդդեմ նախկին վարչապետի եղբոր. ինչ կորոշի դատարանը

«Ժողովուրդ». Ընդդեմ նախկին վարչապետի եղբոր. ինչ կորոշի դատարանը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին պատկանող ընկերությունը հայտնվել է դատարանում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանում ձկնաբուծությամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ն, հուլիսի 25-ին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՊԵԿ-ի, եւ պահանջում է, որ դատարանը ստիպի ՊԵԿ-ի մայիսի 23-ի որոշումը անվավեր ճանաչել:

Մեզ հայտնի դարձավ, որ հարկայինն այնտեղ ստուգումներ է իրականացրել ու տուգանել, որի հետ ՀՀ նախկին վարչապետի եղբոր ընկերությունը համամիտ չէ եւ այն վիճարկում է դատարանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը