Լրահոս

30.07.2019 09:12


Բագրատաշենի անցակետում 28-ամյա երիտասարդը մաքսային ձևակերպումների հետ խնդիրներ ունենալու համար ինքնավնասում է կատարել

Բագրատաշենի անցակետում 28-ամյա երիտասարդը մաքսային ձևակերպումների հետ խնդիրներ ունենալու համար ինքնավնասում է կատարել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Բագրատաշենի մաքսային կետից Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Գագիկ Ս-ն է։ Պարզվել է, որ նա մաքսային ձևակերպումների հետ խնդիրներ ունենալու համար ածելիով ինքնավնասումներ է կատարել՝ վերջույթների և պարանոցի հատվածում։

Փաստի առթիվ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը