Անկարան հայկական սփյուռքի հետ կապեր հաստատելու հրահանգ է տվել
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ կտրուկ հրահանգներ է տվել Հյուսիսային Ամերիկայի երկրներում հավատարմագրված թուրք դեսպաններին և գլխավոր հյուպատոսներին ուղիղ երկխոսություն սկսել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ։
Դավութօղլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում «դրական ազդեցություն պետք է ունենա նաև հայկական սփյուռքի հետ երկխոսությունը»։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ում Թուրքիայի արտաքին գործերի գերատեսչության ներկայացուցիչները նշել են, որ հայկական սփյուռքի հետ անմիջական հանդիպումների և երկխոսության համար լուրջ արգելք է ամերիկացի օրենսդիրների կողմից վավերացված Հայոց ցեղասպանության բանաձևը։ Նրանք ընդգծել են, որ Միացյալ Նահանգների հայկական սփյուռքն ամբողջ ուշադրությունը ներկա պահին կենտրոնացրել է 252–րդ բանաձևը Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ բերելու աշխատանքների վրա:

Ըստ «Asbarez.com»-ի