Լրահոս

30.07.2019 10:31


Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային գոտում ցերեկը սպասվում է +39․․․+40 աստիճան տաքություն։ Օգոստոսի 2-3-ին օդի ջերմաստիճանը կրկին կնվազի 4-5 աստիճանով։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը առաջիկա 5 օրերին կպահպանվի»:

Այս խորագրի վերջին նյութերը