Լրահոս

30.07.2019 10:36


Վարդավառի տոնի կապակցությամբ «Ատլանտիկ» սրճարանում շշով հեղուկ են լցրել սրճարանի պրակտիկանտների վրա

Վարդավառի տոնի կապակցությամբ «Ատլանտիկ» սրճարանում շշով հեղուկ են լցրել սրճարանի պրակտիկանտների վրա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 28-ին, «Մալայանի անվան ակնաբուժական բժշկական կենտրոնից» ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։ Ժամը 20։00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանություն և հայտնել, որ իրենց մոտ է տեղափոխվել «ձախ աչքի ակնագնդիկի այրվածք» ախտորոշմամբ մի քաղաքացի։

Պարզվել է, որ հիվանդանոց դիմածը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Սոնա Մ-ն է։ Ոստիկանները պարզել են, որ «Ատլանտիկ» սրճարանում շշով հեղուկ են լցրել նրա դեմքին։ Ոստիկանները պարզել են նաև, որ դա եղել է նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Անդրանիկ Ղ.-ի կողմից, ով Վարդավառի տոնի կապակցությամբ ջրելու նպատակով հեղուկ է լցրել «Ատլանտիկ» սրճարանում որպես պրակտիկանտ աշխատող Սոնա Մ-ի և Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Քրիստինե Ս-ի վրա։

Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները կարճ ժամանակ անց Հյուսիսային պողոտայի 1 հասցեի մոտ հայտնաբերել են Անդրանիկ Ղ-ին, ով բերման է ենթարկվել ոստիկանություն ու կատարվածի մասին հետաքննչական բաժանմունքում բացատրություն է տվել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը