Լրահոս

11.01.2011 17:15


Հայաստանում հնագույն գինեգործարան է հայտնաբերվել

Հայաստանում հնագույն գինեգործարան է  հայտնաբերվել

Հայաստանում հնագույն գինեգործարան է հայտնաբերվել, որի հնությունը հաշվարկվում է 6,1 հազար տարի։ Պեղումներն իրականացրել է միջազգային գիտնականների խումբը Վայոց ձորի Արենի գյուղում։ Այս մասին գրում է «Journal of Archaeological Science»-ը։

Հոդվածի հեղինակները՝ հնագետներ Եգիպտոսից, ԱՄՆ-ից և Հայաստանից՝ Հանս Բառնարդի ղեկավարությամբ, հետազոտել են այն նույն քարայրները, որտեղ ավելի վաղ հայտնաբերվել էին կաշվե հնագույն կոշիկը և 6000 տարվա շորի նմուշը։

Արենիում առաջին անգամ գինեգործության հետքեր էին հայտնաբերվել դեռևս 2008թ.։ Ներկայումս քիմիական քննությունից պարզ է դարձել, որ տեղի բնակիչները գինեգործությամբ են զբաղվել մոտավորապես մ. թ. ա. 4000թ.։

 

Այս խորագրի վերջին նյութերը