ԲՀԿ խմբակցության քարտուղարը ՀՀԿ խմբակցության ղեկավարի հայտարարության մասին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը «7օր»-ի հարցին ի պատասխան դժվարացել է կանխատեսել, թե մինչև հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիայի հետ սահմանը կբացվի՞, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ նախօրեին Ա. Սաֆարյանի կոալիցիոն գործընկեր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանըհայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն ավելի է առաջ գնացել, քան արձանագրությունների վավերացման կամ չվավերացման խնդիրն է, և շատ հնարավոր է, որ մինչև դրանց վավերացումը Թուրքիայի հետ սահմանը բացվի։
-Կբացվի՞ սահմանը, թե՞ չի բացվի՝ շատ բարդ խոսակցություն է։ Այսպիսի լավատեսության բռնկումներ Հայաստանում անցած 18 տարիների ընթացքում պարբերաբար եղել են և պարբերաբար մարել։ Կարծում եմ, որ հանգիստ, հետևողականորեն պետք է առաջ մղել այս երկխոսությունը և սպասել Թուրքիայի քայլերին։ Գնդակը Թուրքիայի դաշտում է։ Թուրքիա՛ն պետք է որոշում կայացնի՝ հրաժարվելու Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսելուց և հաստատի նորմալ հարաբերություններ՝ այդ թվում նաև սահմանները բացելով,- հավելել է Ա. Սաֆարյանը։
ԲՀԿ խմբակցության քարտուղարը ՀՀԿ խմբակցության ղեկավարի հայտարարության մասին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը «7օր»-ի հարցին ի պատասխան դժվարացել է կանխատեսել, թե մինչև հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիայի հետ սահմանը կբացվի՞, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ նախօրեին Ա. Սաֆարյանի կոալիցիոն գործընկեր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն ավելի է առաջ գնացել, քան արձանագրությունների վավերացման կամ չվավերացման խնդիրն է, և շատ հնարավոր է, որ մինչև դրանց վավերացումը Թուրքիայի հետ սահմանը բացվի։

7or.am