Լրահոս

16.04.2010 12:41


Բակիևի եղբայրը հերքել է հրաժարականի մասին տեղեկությունը

Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևի եղբայր Ահմադ Բակիևը կեղծ է անվանել այն հաղորդագրությունը, համաձայն որի երկրի նախագահը հրաժարական է տվել։ «Այժմ Կուրմանբեկ Բակիևը բանակցություններ է վարում արտասահմանի հետ։ Հրաժարականի վերաբերյալ հարցն առայժմ դրված չէ»,-ասել է Ղրղզստանի նախագահի եղբայրը։

Հիշեցնենք, որ երկրի ժամանակավոր կառավարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ ուրբաթ օրը Կուրմանբեկ Բակիևը ֆակսով ուղարկել էր իր հրաժարականի մասին դիմումը։ Այն գրված է եղել երկու էջի վրա՝ ռուսերենով։

Ըստ «РИА Новости»-ի

Այս խորագրի վերջին նյութերը