Լրահոս

16.04.2010 12:45


Արամ Սարգսյան. «Սփյուռքի հետ հնարավոր պառակտման վտանգն այլևս չկա»

Արամ Սարգսյան. «Սփյուռքի հետ հնարավոր պառակտման վտանգն այլևս չկա»

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի  կարծիքով այս երկու տարիների ընթացքում ՀՀ նախագահի դիրքորոշումներն էվոլյուցիոն առաջընթաց են ունեցել.

-Այստեղ լուրջ դեր խաղաց այն, որ նախագահն ի սկզբանե հանդիպումներ ունեցավ քաղաքական կուսակցությունների ղեկավարների, հասարակական գործիչների և Սփյուռքի ներկայացուցիչների հետ։

Արամ Սարգսյանի կարծիքով վերոնշյալը ցույց է տալիս, որ այսօր հայությունը կարող է միասնաբար հանդես գալ, և Սփյուռքի հետ հնարավոր պառակտման վտանգն այլևս չկա։

-Լինելով փոքր պետություն՝ հանկարծ անհրաժեշտ մի օղակ դարձանք, առանց որի այս տարածաշրջանում հնարավոր չէ շատ լուրջ քաղաքական որոշումներ կայացնել։

Այսինքն, ըստ բանախոսի, ԱՄՆ-ն այնքան է շահագրգռված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ և սահմանի բացմամբ, որ իրենց արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանի և Թուրքիայի հետ կապված խնդիրները։

-Սա յուրահատուկ իրավիճակ է,-եզրակացրել է Ա. Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը