Մեզ «քցել են». իրանցիները մեծ գումարներ են փոխանցել հայրենիք, որն այդպես էլ տեղ չի հասել (տեսանյութ)
Իրանի մի խումբ քաղաքացիներ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք Երևանում գործող տուրիստական գործակալության միջոցով փորձել են փող փոխանցել Իրան, սակայն գումարը ոչ միայն տեղ չի հասել, այլև անգամ անհայտ է գումարի ճակատագիրը:
Գումարի չափն էլ փոքր չէ, մեկինը՝ 1000 դոլար, մյուսինը՝ 3000 դոլար, հաջորդը՝ 7000 դոլար և այդպես շարունակ:
Թե ինչ է եղել գումարը և ինչու տեղ չի հասել, գործակալությունը հստակ պատասխաններ չի տվել, կամ էլ այնպիսի պատասխաններ է տվել, որ իրականությունից չափազանց հեռու են, ասենք հաքերներն են գողացել գումարը և այլն:
Իրանցիները դիմել են իրավապահ մարմիններին, սակայն արդեն ինն ամիս է, գործը ոչ մի կերպ չի տեղաշարժվում:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։