Տնտեսական

30.07.2019 16:20


Թարմ մսի իրացման կետերում ուսումնասիրություններ են կատարվել. Գյումրիի շուկայում սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ են արձանագրվել

Թարմ մսի իրացման կետերում ուսումնասիրություններ են կատարվել. Գյումրիի շուկայում սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ են արձանագրվել

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. հուլիս ամսին լայնածավալ վերահսկողական միջոցառումներ է սկսել հանրապետության ողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվական բաժնից:

Ըստ տեսչական մարմնի՝ օրենսդրության պահանջներին ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող են եղել Կապանի թարմ մսի իրացման կետերը:

Սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ են արձանագրվել Գյումրիի շուկայի մսի իրացման կետերում (Լաչինի միջանցք): Տեսչական մարմնի կողմից տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ, սահմանվել է դրանց կատարման ժամկետ: Հանձնարարականներն ամբողջությամբ կատարվել են, և այժմ Գյումրիի շուկայի թարմ մսի բոլոր տաղավարներն ունեն սառնարաններ, հոսող ջուր, սանիտարահիգիենիկ համապատասխան պայմաններ:

Հիշեցնենք, որ 2019թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր:

Այս խորագրի վերջին նյութերը