ԲՀԿ խմբակցության քարտուղար. «Ողջամիտ ժամկետներ ասած տերմինը դեռևս սպառված չէ»
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի խոսքերով՝ հայ-թուրքական երկխոսությունը ոչ թե սպրինտ է՝ 100 մետրանոց վազք, որը պետք է մի շնչով արագ վազել, այլ մարաթոն։
-Որովհետև այստեղ 100-ամյա տարաձայնությունների հակամարտության և թշնամանքի կծիկ կա, և այդ մարաթոնը պետք է կարողանանք անցնել արժանապատվորեն, դրա բոլոր փուլերում առանձին-առանձին՝ պարտություններ չարձանագրելով,- հայտարարել է Ա. Սաֆարյանը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ 2010թ. ապրիլի 24-ից հետո էլ հայ-թուրքական բանակցությունները կշարունակվեն, ողջամիտ ժամկետն էլ չի սպառվի այնքան ժամանակ, քանի դեռ հարցն ունի հասարակական-քաղաքական հնչեղություն.
-Ինչպես տեսնում եք, հարցը շարունակում է ունենալ հասարակական-քաղաքական հնչեղություն և արդիականություն։ Այն հետաքրքիր է և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի, և՛ համահովանավոր ուժերի՝ Ռուսաստանի, Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների համար։ Հարցը շարունակում է մնալ արդիական, հետևաբար ողջամիտ ժամկետներ ասած տերմինը դեռևս սպառված չէ։

7or.am