Լրահոս

30.07.2019 17:03


Արտաշատ քաղաքում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով աշտարակից

Արտաշատ քաղաքում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով աշտարակից

Հուլիսի 29-ին՝ ժամը 18:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում քաղաքացին բարձրացել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին պատկանող աշտարակը և փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով աշտարակից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ աշտարակը պատկանում է Հարավկովկասյան երկաթուղուն:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ոստիկանության աշխատակիցները իջեցրել են 1993 թ. ծնված Գ.Պ.-ին և տեղափոխել ոստիկանական բաժանմունք:

Այս խորագրի վերջին նյութերը