Լրահոս

16.04.2010 13:19


ՀԴԿ նախագահ. «Թուրքիայի և Ադրբեջանի դիվանագիտության խորամանկության միֆը հօդս ցնդեց»

ՀԴԿ նախագահ. «Թուրքիայի և Ադրբեջանի դիվանագիտության խորամանկության միֆը հօդս ցնդեց»

-Թուրքիայի և հատկապես Ադրբեջանի դիվանագիտության խորամանկության միֆը հօդս ցնդեց,-լրագրողների ներկայությամբ այսօր հայտարարել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը,- մինչև այսօր մենք գտնում էինք, որ նրանք ահավոր խորամանկ են և անընդհատ պետք է նրանցից վախենալ։ Պարզվեց, որ կացնային այն քաղաքականությունը, որ նրանք վարել են Ցեղասպանության օրոք, վարում են նաև դիվանագիտության մեջ. նրանք փորձում են ուժ գործադրել, կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ այլ հարց է։

Քաղաքական գործչի կարծիքով այս պահին մենք հասկացանք, որ նրանք իսկապես խորամանկ չեն։

-Պատկերացրեք՝ եթե Էրդողանը կարող է գնալ և Օբամային խնդրել, թե շատ եմ խնդրում, հանկարծ «ցեղասպանություն» բառը չասես։ Սա այն դեպքն է, երբ ասում են՝ դու ասացիր,-նշել է Ա. Սարգսյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը