Աֆղանստանում առնվազն 34 մարդ է զոհվել ավտոբուսի պայթեցման հետեւանքով
Աֆղանստանի արեւմուտքում առնվազն 34 մարդ Է զոհվել ճամփեզրին տեղադրված ականով ավտոբուսի պայթեցման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Xinhua գործակալությունը:
Միջադեպը տեղի Է ունեցել հուլիսի 31-ի առավոտյան Բալա Բուլուք գավառի տարածքում՝ Ֆարահի նահանգի Աաբ Խորմա բնակավայրի մերձակայքում՝ Քաբուլ-Հերաթ-Ղանդահար ավտոճանապարհին:Զոհվածների թվում կան կանայք ու երեխաներ: Բացի այդ, պատահածի հետեւաւնքով 17 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ Է ստացել: Առայժմ ծայրահեղական կազմակերպություննեից ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: