Աշխարհ

31.07.2019 12:34


Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս կգա սահմանված ժամկետում. Brexit-ի նախարար

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս կգա սահմանված ժամկետում. Brexit-ի նախարար

Brexit-ի հարցերով բրիտանացի նախարար Սթիվեն Բարքլին Եվրամիության գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեին հայտարարել Է, որ Միացյալ Թագավորությունը ԵՄ-ից դուրս կգա հոկտեմբերի 31-ին, անկախ այն բանից՝ կողմերին կհաջողվի՞ արդյոք համաձայնության հասնել հետագա համագործակցության պայմանների շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բարքլին հուլիսի 30-ի երեկոյան հայտնել Է Twitter-ի իր Էջում:

«Խոսակցություն ունեցա Միշել Բառնիեի հետ եւ պարզորոշ ներկայացրեցի մեր դիրքորոշումը: Մենք ցանկանում ենք հասնել գործարքի կնքման, բայց ԵՄ-ն հոկտեմբերի 31-ին կլքենք դրա հետ կամ առանց դրա»,- գրել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը