Սիրելի ընթերցող, մեր հյուսիսային հարևան Վրաստանի հետ մեր հարաբերությունների ճշգրտման համար հարկ է նախևառաջ ճանաչել նրան: Ցավոք, այսօր ՀՀ-ում քիչ են այն հնարավորությունները, որոնց միջոցով իսկապես կարելի կլիներ բարձրացնել հասարակության շրջանում վրացաճանաչողության մակարդակը: Այդպիսի հնարավորություն տալիս է նաև մամուլը, իսկ վրացական մամուլի' ՀՀ-ին կամ հայությանը վերաբերող նյութերի ամբողջական կամ մասնակի, ինչպես նաև այդ նյութերը մեկնաբանող հրապարակումների քանակը խիստ նվազ է: Որպիսի ավելի լավ ճանաչենք Վրաստանին, ինչպես նաև վրաց ժողովրդի տարբեր շերտերի ու շրջանակների ներկայացուցիչների վերաբերմունքը' ՀՀ-ի ու հայության հանդեպ, այսուհետ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու վրաց մամուլի առանձին հրապարակումները: Վերջիններս կարող են թարմ չլինել, բայց դա բնավ չի խանգարում, որպիսի հրապարակվող թարգմանությունները լինեն արդիական ու կարևոր: Նյութերը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների, դրանց իրավունքը վերապահելով Ձեզ: Եթե Ձեր կողմից կլինեն հրապարակումներին պատասխանելու ցանկություններ կամ որոշ մեկնաբանություններ, ապա դրանք սիրով կհրապարակվեն մեր կողմից: Ներողություն ենք խնդրում, եթե Ձեզ հանդիպեն լեզվական որոշ անհարթություններ:
Հարգանքներով'
«Միտք» վերլուծական կենտրոնի
խմբագրություն
Հրապարակում N 1
Վրաց-հայկական մշակութա-դավանաբանական ընդհարումը և «Աղաղակող քարերը»
Դարերից ի վեր հայերի ու վրացիների միջև եղած պատմական բարեկամական կապերը միշտ էլ յուրատեսակ են եղել' ունենալով յուրօրինակ մրցակցություն մշակութային ու դավանաբանական բնագավառներում. պատմական հին դարերից մինչև այսօր, մեր հայ գործընկերներն' ի լուր աշխարհի, վրաց մշակույթի ամենաաչքի ընկնող հուշարձաններից խոսելով, հայտնել են նրանց հայկական ծագման վարկածը, երբեմն պատմական աղբյուրներում որոշ ,սրբագրումներիցե հետո:
Թեկուզ հիշենք մեր հնագույն օրիգինալ վրացական գրերի հայկական ծագման և դրանք Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծելու ձանձրալի դարձած հայտարարությունները կամ Տաոկլարջեթիի' մեր հրաշալի ճարտարապետական հուշարձանները, հայ արվեստի նմուշ դարձնելու հայտարարությունը, որը առաջ քաշվեց նաև բոլորովին վերջերս Մոսկվայում լույս տեսած «Ռուս-Ուղղափառ հանրագիտարանում». վրացիների համար պաշտամունք դարձած Ջվարիի մենաստանի կառուցման մեջ նույնիսկ մեր հայ գործընկերները հայկական հետք են տեսնում.... Եվ այս ամենը գալիս է հին ժամանակներից, չնայած այն հանգամանքներին, որ, ինչպես պատմական կոնկրետ փաստերն աղաղակում են այդ ամենի դեմ, այնպես էլ Մեծն Իլյայի հետքերով վրաց գիտնականները փաստարկներով և ապացույցներով հերքում են այդ ամենը:
«Մշակութային մրցակցությունը» մեր միջև շարունակվում է առ այսօր և պարզորեն հասկանալի է, թե ինչ զգացումներ պիտի ունենան մեր հայ գործընկերները' տեղեկանալով այն մասին, որ հնարավոր է ոչնչանա և «հերձվի» Վրաստանի գիտություների ակադեմիան,որի նպատակն է հետազոտական ինստիտուտների դուրս բերումն իր արմատներից' ակադեմիայից' այն դեպքում, երբ Հայաստանի «Գիտությունների ազգային ակադեմիան», այնպես, ինչպես Ադրբեջանի «Գիտությունների ազգային ակադեմիան», տարվող բարեփոխումների արդյունքում, ձևավորվել են իբրև միաձույլ պետական մարմիններ' միավորելով հետազոտական ինստիտուտները:
Ավստրիայի գիտությունների ակադեմիայի հրավերով մեկնում ենք Վիեննա,ակադեմիայի կազմակերպած միջազգային սիմպոզիումին մասնակցելու համար, որին ներկա է լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և որտեղ ներկայացված կլինի հզոր հայկական լոբբին. այս ֆորումին պիտի կայանա բանավեճ' հին Կովկասի և Արևելքի քրիստոնեական գրերի տիպաբանության և ծագման հարցերի շուրջ:
Վրաց - հայկական այս մշակութային - դավանաբանական ընդհարումը և մրցակցությունն էլ ավելի կարծրացավ Վրաստանի Կոթողիկոս-Պատրիարքի ղեկավարությամբ անցկացված միջազգային գիտաժողովին, որը նվիրված էր մեր կյանքում քրիստոնեական նշանակությանն ու գործառույթներին: Միջազգային այս կոնֆերանսին, որի նիստերն անցնում էին Թբիլիսիի Իվ. Ջավախիշվիլու համալսարանում և Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, ինչպես Մերաբ Բերձենիշվիլու մշակութային կենտրոնում (որով ևս մեկ անգամ ընգծվեց մեր կյանքում քրիստոնեության և քրիստոնեական հավատքի նշանակությունը մեր գիտության և առհասարակ մշակույթի համար), պարզորեն ակնհայտ դարձավ մշակութա-դավանաբանական այն ընդհարումը, որը դեռ առկա է վրացիների և հայերի միջև այս բնագավառում:
Առհասարակ պետք է ասել, որ հայ գործընկերների հետ մշակութային բնագավառում մրցակցության ու պայքարի պայմաններում մենք կպարտվենք, եթե լուծարվեն մեր ակադեմիական ինստիտուտները, եթե նրանք կորցնեն գիտական համագործակցությունը, որով և կոչնչացվեն վերջնականապես: Այս պարագայում, մեր գիտական և մշակութային արժեքները փրկելու համար պայքարում, մեզ չի օգնի «Քարերի աղաղակը», բացի այդ, ոչ մի բան չենք նախաձեռնի այլևայլ տիպի «մշակութային մրցակիցներին» դիմակայելու համար: Մենք ստիպված կլինենք ընդունել մեր անկարողությունը և առաջիկայում մշակութային մեր բացարձակ պարտությունը... սա կլիներ մեղսագործություն մեր երկրի, մեր սերունդների առջև....
Վրացական մամուլի էջերից

Ակադեմիկոս Թամազ Գամղրելիձե
Վրաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ
«Կվիրիս պալիտրա», 12-18 դեկտեմբերի, 2005թ.