Աշխարհ

31.07.2019 12:38


Կրետեի ափերին 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կրետեի ափերին 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Չորեքշաբթի առավոտյան Կրետե կղզու մերձակայքում տեղի է ունեցել 5,0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 4.40-ին: Էպիկենտրոնը տեղակայված է Իրակլիոն քաղաքից 16 կմ արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվում է 80 կմ խորության վրա:

Այս պահին ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը