Լրահոս

16.04.2010 14:02


Ա. Սարգսյան. «Հայաստանի ղեկավարությունն իր գլխից ձեռք չի քաշել, որպեսզի գնա միակողմանի որևէ զիջման»

Ա. Սարգսյան. «Հայաստանի ղեկավարությունն իր գլխից ձեռք չի քաշել, որպեսզի գնա միակողմանի որևէ զիջման»

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների թեմային՝ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ասել է, թե այս իրավիճակում անհրաժեշտ է այդ արձանագրություններից հետ վերցնել ստորագրությունները.

-Պարզ պատճառով. բոլոր ողջամիտ ժամկետներն արդեն անցել են, և Թուրքիան իր դիրքորոշումը չի փոխելու ղարաբաղյան հարցի հետ կապված։ Ուստի այդ  գործընթացի այս փուլը պետք է համարել ավարտված և առաջարկել նոր գործընթաց՝ առանց այդ տխրահռչակ արձանագրությունների։

Նոր փուլ ասելով՝ Ա. Սարգսյանը հասկանում է գործընթաց, որտեղ Հայաստանը պետք է լինի ոչ թե թելադրվող, այլ թելադրող կողմ։

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը երեկ հրավիրված ասուլիսում ասել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն երևի ավելի է առաջ գնացել, քան արձանագրությունների վավերացման կամ չվավերացման խնդիրն է, ու շատ հնարավոր է, որ մինչև ստորագրելն էլ սահմանները բացվեն։ Արձագանքելով այս հայտարարությանը և պատասխանելով հարցին, թե դա նշանակո՞ւմ է արդյոք, որ արցախյան հարցում իշխանությունները կարող են զիջումների գնալ՝ ՀԴԿ  նախագահն ասել է.

-Բացառում եմ, որովհետև այս պահին ո՛չ Հայաստանը, ո՛չ Հայաստանի ղեկավարությունն իրենց գլխից ձեռք չեն քաշել, որպեսզի գնան միակողմանի որևէ զիջման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը