Լրահոս

16.04.2010 14:45


Ահարոն Ադիբեկյանը Գևորգ Պողոսյանին. «Նա կարծես թե մոտենում է մեր տեսակետին»

Ահարոն Ադիբեկյանը Գևորգ Պողոսյանին. «Նա կարծես թե մոտենում է մեր տեսակետին»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը հայտարարել էր, որ սոցհարցումների արդյունքները ցույց են տվել, թե ՀՀ բնակչության 40-49%-ը կարծում է, որ վերջին 1-2 տարիներին երկրում դրական փոփոխություններ են եղել։

«7օր»-ը փորձել է պարզել, թե ինչ կարծիք ունի այդ մասին «Սոցիոմետր» ՀԿ նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Մեզ հետ զրույցում նա նշել է, որ  նախագահական ընտրությունների շեմին իրենց հարցումների արդյունքները ցույց են տվել, որ բնակչության 60%-ը դրական է տրամադրված, 40%-ը՝ բացասական։

 -Այս ճգնաժամի կապակցությամբ մենք հետազոտություն ենք արել միայն Ղարաբաղում, որի արդյունքների մասին մի քանի օրից կհրապարակենք, իսկ Հայաստանում չենք արել։ Սակայն բոլոր դեպքերում նշեմ, որ բնակչությունն ապրում է իր առօրյա հոգսերով։ Վերջին մեկ տարում գների բարձրացումներ եղան, և պարզ է, որ այս ֆոնի վրա որոշ դժգոհություններ կլինեն, ընդամենը սա,-նշել է նա։

Ահարոն Ադիբեկյանն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Գևորգ Պողոսյանի հրապարակած սոցհարցումների արդյունքներին և նշել, որ նա քիչ-քիչ մոտենում է ժամանակին իրենց հայտնած տեսակետներին։

-Կես տարի առաջ նա հայտարարեց, որ երևանցիների շրջանում 50 և ավելի տոկոսը դեմ է, իսկ մենք փորձագիտական վերլուծություն ենք արել և նշել, որ նման բան չկա։ Հիմա նա կարծես թե մոտենում է մեր տեսակետին, որ, իրոք, բնակչության զգալի մասն իր հոգսերով է զբաղվում և հայ-թուրքական հարաբերություններից ոչ մի ակնկալիք չունի,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը