Արամ Սարգսյան. «Սերժ Սարգսյանը նոր թիմ թող ստեղծի. ոչ ոք իրեն չի խանգարում»
«Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հարցին՝ ասել է, թե իրենց կուսակցության համար դա ընդունելի գաղափար չէ.
-Չի կարելի այս պահին հասարակությանը նորից գրգռել այն առումով, որ կա՛մ Լևոն Տեր-Պետրոսյանը կվերադառնա, կա՛մ Ռոբերտ Քոչարյանը։ Գնացել եք, գնացեք ձեր մեղքերը քավեք, հետո նոր կորոշենք՝ իրո՞ք դուք այդ բանն արեցիք, թե՞ ոչ։ Երկուսն էլ մեղավոր են։ Այս երկրի այսօրվա վիճակն այդ երկու մարդու կառավարման արդյունքն է։ Երրոդը դեռ չգիտենք՝ ինչ կանի. երրորդից դեռ սպասումներ ունենք։ Չենք ունենա այդ սպասումները, նույնն էլ կասենք այս երրորդի մասին։
Արամ Սարգսյանի հավաստմամբ՝ խնդիրն այն է, որ եթե Սերժ Սարգսյանն ուզենա երկրի ներքին հարցերը լուծել, պարտադիր չէ, որ հին թիմի ներկայացուցիչը գա դա անելու.
-Նոր թիմ թող ստեղծի. ոչ ոք իրեն չի խանգարում։ Այս ազգի պոտենցիալը մեծ է։ Ցանկության դեպքում հիանալի թիմ կարելի է ստեղծել, այսինքն՝ այնպիսի մի կառավարություն, որտեղ պրոֆեսիոնալներ նստած կլինեն։ Իրեն դրել են այնտեղ, որպեսզի նա միայն ու միայն բարի գործեր անի։

7or.am