Լրահոս

16.04.2010 15:32


Գասանով. «Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման այլընտրանքային ուղի է փնտրում»

Գասանով. «Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման այլընտրանքային ուղի է փնտրում»

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Գասանովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի ներկայությունն արդյունավետ չէ։

Ինչպես հաղորդում է «Bakililar.AZ»-ը, Ալի Գասանովը հայտարարել է, որ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման այլընտրանքային ուղի է փնտրում։

Նա ընդգծել է, որ ադրբեջանական հասարակությունում  ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ԱՄՆ-ի դերակատարման մասին արդեն կարծիք ձևավորվել է։

Ալի Գասանովը հայտարարել է, թե Ադրբեջանն արդեն իսկ սկսել է քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար այլընտրանքային ճանապարհ գտնելու ուղղությամբ։

 

Այս խորագրի վերջին նյութերը