Փաշինյանը՝ Ամուլսարի ու Թեղուտի արանքում. «Վալլեքսի» սենսացիոն բացահայտումը
Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ է, իսկ դա նշանակում է, որ նա խորապես թքած ունի այն զանգվածի վրա, որն իրեն է պաշտպանում:
Պոպուլիստը ժողովրդահաճո բաներ է ասում ու անում, բայց չի հետաքրքրվում դրա հետևանքներով:
Պոպուլիստն ապրում է տվյալ պահով: Նրա ուշքն ու միտքը աթոռի պահպանությունն է և «Նիսան Քաշքայի» «բարի» ժամանակներին չվերադառնալը, այլ դա միայն ֆոտեներում ապահովելը՝ կադրից դուրս մնացած հսկայական թիկնազորի ուղեկցությամբ:
Պոպուլիստը սկզբունքներ չունի: Նրա սկզբունքն անսկզբունքայնությունն է, իսկ դավանած «իզմը»՝բարդակիզմը:
Երկակի, եռակի ու քառակի ստանդարտների կիրառումը պոպուլիստի ձեռագիրն է:
Վերցնենք ցանկացած ոլորտ և կտեսնենք, թե ինչպիսին է պոպուլիստ Փաշինյանի պահվածքը և ինչպիսին են պոպուլիզմի հետևանքները:
Թեղուտ VS Ամուլսար
Ինչպես հայտնի է, Ամուլսարի ոսկու հանքը հեղափոխական տեխնոլոգիաների օգնությամբ փակվել է: Նախորդ տարվանից սկսած Փաշինյանի կառավարությունը հանցավոր անգործություն է ցուցաբերում այս հարցում:
Ոմանք սկսել են կասկածել, որ «ժողովրդի» վարչապետն այս հարցում անձնական հետաքրքրություններ և նյութական շահագրգռություններ ունի: Կամ էլ ուրիշներն ունեն՝ սեփականության վերաբաշխման թեմայով: Այդպես է դա թե ոչ, ժամանակը ցույց կտա: Ներկան ցույց է տալիս, որ Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագիրը կանգնեցվել է: Հանքի դեմ բողոքողների պատճառաբանությունն այն է, որ այն վնասակար է շրջակա միջավայրին:
Փաշինյանը, ընդառաջ գնալով ճանապարհ փակողներին, դեռևս չապացուցված բնապահպանական խնդիրների դարդն է լացում՝ մատը մատին չտալով հանքի հետ կապված հարցում: Հարկատուներիս հաշվին 400 հազար դոլար հատկացվեց փորձագիտական գնահատականների համար, բայց դեռ ձեն ծպտուն չկա:
Փաշինյանն իր այս վարքագիծը բացատրում է, իբր, բնության պահպանության իր մոտեցմամբ ու այդ տարածքի մարդկանց կյանքի էկոլոգիական պայմանները չվատացնելու ցանկությամբ: Այն, որ դա այդպես չէ, ցույց է տալիս Թեղուտի հանքի պատմությունը:
Թեղուտի հանքավայրի շահագործումը կանգնեցնելու որոշումից հետո աշխատակիցները փակել էին ճանապարհը՝ պահանջելով հանքի աշխատանքների շարունակում:
Կառավարությունն անմիջապես հայտարարեց, որ ամեն ինչ անելու է, որ հանքը շահագործվի: Եվ դա այն դեպքում, երբ շրջակա միջավայրի աղտոտման առումով Թեղուտի հանքավայրը լրջագույն խնդիրներ ունի: Փաշինյանին, սակայն, դա չի հետաքրքրում: Իրեն հետաքրքրում է «շուխուռը» և այսրոպեական դիվիդենտը:
Ամուլսարում «շուխուռը» հանքը փակելու թեմայով է, Փաշինյանը բավարարում է այդ «շուխուռը» և հանցավոր անգործություն է ցուցաբերում: Ու դա այն դեպքում, որ բնապահպանական խնդիր չկա:
Թեղուտում «շուխուռը» հանքը բացելու թեմայով, է, Փաշինյանն ընդառաջ է գնում «շուխուռ» աողներին ու հանքն ամեն գնով ուզում է աշխատեցնել: Ու դա այն դեպքում, երբ հանքի շահագործումը վտանգավոր է և այդ մասին ահազանգում են և՛ միջազգային փորձագետները, և՛ «Վալլեքս» խումբը:
Փաշինյանական պոպուլիզմի վտանգավոր բնույթը
Փաշինյանի պոպուլիզմը կարող է լրջագույն հետևանքներ առաջացնել: Այդ մասին սենսացիոն հայտարարություն է օրերս տարածել «Վալլեքս» խումբը:
Ընկերությունն ահազանգում է, որ հանքի շահագործումը կարող է կատաստրոֆիկ հետևանքների հանգեցնել: Բայց կառավարությունն աչք է փակում, քանի որ պոպուլիստական նկատառումներից ելնելով ուզում է հանքն աշխատեցնել՝ առանց անվտանգության համակարգերի ներդրման:
Միջազգային հեղինակավոր փորձագիտական կազմակերպությունների եզրակացություններով ամրագրվել է, որ առանց պոչամբարի պատվարի կայունության մակարդակի բարձրացման և սեյսմիկ ու ստատիկ անվտանգության ապահովման Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի հետագա շահագործումը կառաջացնի պատվարի ինքնափլուզման իրական վտանգ։ Այս մասին գրված է «Վալլեքսի» հաղորդագրությա մեջ:
Այս ահազանգի պայմաններում անգամ կառավարությունը չնկատելու է տալիս հանքի նոր սեփականատիրոջ՝ ՎՏԲ բանկի քայլերը, քանզի տվյալ պահին պոպուլիզմը պահանջում է աշխատեցնել հանքը՝ թեկուզև փլուզման վտանգի պայմաններում:
«Հաշվի առնելով, որ խնդիրը վերաբերում է ՀՀ Լոռու մարզի մի շարք համայնքների ազգաբնակչության կյանքի և առողջության անվտանգությանը՝ պոչամբարի պատվարի կայունության խնդիրների մասին Ընկերությունը 2018 թվականի հուլիսին պաշտոնական նամակներով՝ համապատասխան հաշվառում վարելու և հետագա վերահսկողություն ապահովելու համար տեղեկացրել է ՀՀ Կառավարության լիազոր մարմիններին (բնապահպանության, արտակարգ իրավիճակների և նախկին էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին) միաժամանակ տրամադրելով ներգրավված բոլոր մասնագիտացված կազմակերպությունների կազմած հաշվետվությունների պատճենները»,- նշված է «Վալլեքսի» հայտարարության մեջ:
Ընկերությունը, փաստորեն, արձանագրում է, որ կառավարությունը հանցավոր վարքագիծ է ցուցաբերում և վտանգավոր ոչ կոմպետենտություն: Ասել է թե՝ պապուլիզմն ունի նաև մահաբեր ու հանցավոր դեմք:
Բազմակի ստանդարտները
Բազմակի ստանդարտներն այդպիսի բան են: Մի դեպքում ոչ մասնագետները պնդում են, որ Սևանի խնդիր կա ու չպետք է հանքի շահագործումը թույլ տալ, և Փաշինյանն ընդառաջում է ոչ մասնագետներին ու թույլ չի տալիս հանքի աշխատանքը:
Մյուս դեպքում հանքի սեփականատերն է փորձագիտական գնահատականների վրա հիմնվելով բարձրաձայնում սպասվող լրջագույն խնդիրների մասին, սակայն վարչապետը կողմ է, որպեսզի հանքը շահագործվի:
Այս ամենի անունն է պոպուլիզմ: Չհաշված դիլետանտիզմն ու բարդակիզմը (միգուցե նաև մասնավոր շահը):
Փաշինյանը՝ Ամուլսարի ու Թեղուտի արանքում. «Վալլեքսի» սենսացիոն բացահայտումը
Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ է, իսկ դա նշանակում է, որ նա խորապես թքած ունի այն զանգվածի վրա, որն իրեն է պաշտպանում:
Պոպուլիստը ժողովրդահաճո բաներ է ասում ու անում, բայց չի հետաքրքրվում դրա հետևանքներով:
Պոպուլիստն ապրում է տվյալ պահով: Նրա ուշքն ու միտքը աթոռի պահպանությունն է և «Նիսան Քաշքայի» «բարի» ժամանակներին չվերադառնալը, այլ դա միայն ֆոտեներում ապահովելը՝ կադրից դուրս մնացած հսկայական թիկնազորի ուղեկցությամբ:
Պոպուլիստը սկզբունքներ չունի: Նրա սկզբունքն անսկզբունքայնությունն է, իսկ դավանած «իզմը»՝ բարդակիզմը:
Երկակի, եռակի ու քառակի ստանդարտների կիրառումը պոպուլիստի ձեռագիրն է:
Վերցնենք ցանկացած ոլորտ և կտեսնենք, թե ինչպիսին է պոպուլիստ Փաշինյանի պահվածքը և ինչպիսին են պոպուլիզմի հետևանքները:
Թեղուտ VS Ամուլսար
Ինչպես հայտնի է, Ամուլսարի ոսկու հանքը հեղափոխական տեխնոլոգիաների օգնությամբ փակվել է: Նախորդ տարվանից սկսած Փաշինյանի կառավարությունը հանցավոր անգործություն է ցուցաբերում այս հարցում:
Ոմանք սկսել են կասկածել, որ «ժողովրդի» վարչապետն այս հարցում անձնական հետաքրքրություններ և նյութական շահագրգռություններ ունի: Կամ էլ ուրիշներն ունեն՝ սեփականության վերաբաշխման թեմայով: Այդպես է դա թե ոչ, ժամանակը ցույց կտա: Ներկան ցույց է տալիս, որ Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագիրը կանգնեցվել է: Հանքի դեմ բողոքողների պատճառաբանությունն այն է, որ այն վնասակար է շրջակա միջավայրին:
Փաշինյանը, ընդառաջ գնալով ճանապարհ փակողներին, դեռևս չապացուցված բնապահպանական խնդիրների դարդն է լացում՝ մատը մատին չտալով հանքի հետ կապված հարցում: Հարկատուներիս հաշվին 400 հազար դոլար հատկացվեց փորձագիտական գնահատականների համար, բայց դեռ ձեն ծպտուն չկա:
Փաշինյանն իր այս վարքագիծը բացատրում է, իբր, բնության պահպանության իր մոտեցմամբ ու այդ տարածքի մարդկանց կյանքի էկոլոգիական պայմանները չվատացնելու ցանկությամբ: Այն, որ դա այդպես չէ, ցույց է տալիս Թեղուտի հանքի պատմությունը:
Թեղուտի հանքավայրի շահագործումը կանգնեցնելու որոշումից հետո աշխատակիցները փակել էին ճանապարհը՝ պահանջելով հանքի աշխատանքների շարունակում:
Կառավարությունն անմիջապես հայտարարեց, որ ամեն ինչ անելու է, որ հանքը շահագործվի: Եվ դա այն դեպքում, երբ շրջակա միջավայրի աղտոտման առումով Թեղուտի հանքավայրը լրջագույն խնդիրներ ունի: Փաշինյանին, սակայն, դա չի հետաքրքրում: Իրեն հետաքրքրում է «շուխուռը» և այսրոպեական դիվիդենտը:
Ամուլսարում «շուխուռը» հանքը փակելու թեմայով է, Փաշինյանը բավարարում է այդ «շուխուռը» և հանցավոր անգործություն է ցուցաբերում: Ու դա այն դեպքում, որ բնապահպանական խնդիր չկա:
Թեղուտում «շուխուռը» հանքը բացելու թեմայով, է, Փաշինյանն ընդառաջ է գնում «շուխուռ» աողներին ու հանքն ամեն գնով ուզում է աշխատեցնել: Ու դա այն դեպքում, երբ հանքի շահագործումը վտանգավոր է և այդ մասին ահազանգում են և՛ միջազգային փորձագետները, և՛ «Վալլեքս» խումբը:
Փաշինյանական պոպուլիզմի վտանգավոր բնույթը
Փաշինյանի պոպուլիզմը կարող է լրջագույն հետևանքներ առաջացնել: Այդ մասին սենսացիոն հայտարարություն է օրերս տարածել «Վալլեքս» խումբը:
Ընկերությունն ահազանգում է, որ հանքի շահագործումը կարող է կատաստրոֆիկ հետևանքների հանգեցնել: Բայց կառավարությունն աչք է փակում, քանի որ պոպուլիստական նկատառումներից ելնելով ուզում է հանքն աշխատեցնել՝ առանց անվտանգության համակարգերի ներդրման:
Միջազգային հեղինակավոր փորձագիտական կազմակերպությունների եզրակացություններով ամրագրվել է, որ առանց պոչամբարի պատվարի կայունության մակարդակի բարձրացման և սեյսմիկ ու ստատիկ անվտանգության ապահովման Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի հետագա շահագործումը կառաջացնի պատվարի ինքնափլուզման իրական վտանգ։ Այս մասին գրված է «Վալլեքսի» հաղորդագրությա մեջ:
Այս ահազանգի պայմաններում անգամ կառավարությունը չնկատելու է տալիս հանքի նոր սեփականատիրոջ՝ ՎՏԲ բանկի քայլերը, քանզի տվյալ պահին պոպուլիզմը պահանջում է աշխատեցնել հանքը՝ թեկուզև փլուզման վտանգի պայմաններում:
«Հաշվի առնելով, որ խնդիրը վերաբերում է ՀՀ Լոռու մարզի մի շարք համայնքների ազգաբնակչության կյանքի և առողջության անվտանգությանը՝ պոչամբարի պատվարի կայունության խնդիրների մասին Ընկերությունը 2018 թվականի հուլիսին պաշտոնական նամակներով՝ համապատասխան հաշվառում վարելու և հետագա վերահսկողություն ապահովելու համար տեղեկացրել է ՀՀ Կառավարության լիազոր մարմիններին (բնապահպանության, արտակարգ իրավիճակների և նախկին էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին) միաժամանակ տրամադրելով ներգրավված բոլոր մասնագիտացված կազմակերպությունների կազմած հաշվետվությունների պատճենները»,- նշված է «Վալլեքսի» հայտարարության մեջ:
Ընկերությունը, փաստորեն, արձանագրում է, որ կառավարությունը հանցավոր վարքագիծ է ցուցաբերում և վտանգավոր ոչ կոմպետենտություն: Ասել է թե՝ պապուլիզմն ունի նաև մահաբեր ու հանցավոր դեմք:
Բազմակի ստանդարտները
Բազմակի ստանդարտներն այդպիսի բան են: Մի դեպքում ոչ մասնագետները պնդում են, որ Սևանի խնդիր կա ու չպետք է հանքի շահագործումը թույլ տալ, և Փաշինյանն ընդառաջում է ոչ մասնագետներին ու թույլ չի տալիս հանքի աշխատանքը:
Մյուս դեպքում հանքի սեփականատերն է փորձագիտական գնահատականների վրա հիմնվելով բարձրաձայնում սպասվող լրջագույն խնդիրների մասին, սակայն վարչապետը կողմ է, որպեսզի հանքը շահագործվի:
Այս ամենի անունն է պոպուլիզմ: Չհաշված դիլետանտիզմն ու բարդակիզմը (միգուցե նաև մասնավոր շահը):
Կորյուն Մանուկյան