Մեկնաբանություն

01.08.2019 20:38


Սիմինդ փարթիի կադրից անդին

Սիմինդ փարթիի կադրից անդին

Այն, որ Փաշինյան Նիկոլը որոշել է սերիալային տեսարաններով զբաղեցնել իր ընտրազանգվածին, վաղուց է հայտնի: Այս տեմպերով չի բացառվում, որ նա մի օր զուգարանից էլ «լայվ» մտնի՝ ցույց տալու համար, որ «ժողովրդի» վարչապետը ժողովրդից թաքցնելու ոչինչ չունի:

Ինչ մնաց կադրից դուրս

«Կուկուռուզի» տեսարանի մասին շատ է գրվել: «Նիսան Քաշքայի» պատմությունն էլ արձագանքի պակաս չունեցավ: Թրոլլինգի առատություն էր: Պատկերն իրականում հոգեբանների ուսումնասիրության հսկայական նյութ է տալիս: Ընդ որում՝ ուսումնասիրության առարկա է ինչպես Նիկոլը, այնպես էլ իրեն ընդունող լսարանը:

Պատկերացնո՞ւմ եք, սա իր կոմպլեքսները հաղթահարելու և քաջնազարային հաղթարշավը նշելու համար իր «Նիսան Քաշքայի» դիմացից ու հետևից բազմաթիվ մեքենաներ է կապել, բայց իրեն դեռևս հավատացող «հպարտներին» ուզում է ցույց տալ, թե ինքն, իբր, առաջվա տղան է, նույն Նիկոլն է և բուրժույսկի կայֆեր չի անում:

Բոմժական ու սերիալային զանգվածը պետք է տեսնի, որ իրենց Նիկոլը մնացել է «գեղո» կարմիր գույնի «Քաշքայի» ղեկին:

Նույն զանգվածը պետք է նաև տեսնի, որ Նիկոլը Դիլիջանի «պավարոտների» վրա «կուկուռուզ» է ուտում, բայց չպետք է հասկանա, թե ինչ է նախորդել դրան ու ինչ է մնացել կադրից դուրս:

Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է տեղի ունեցել սիմինդ փարթիի կադրից դուրս:

Նիկոլը իջել է մեքենայի ղեկից: «Կուկուռուզ» է վերցրել ու սկսել ուտել՝ մինչև այդ մեքենայի մեջ քննարկելով, թե արդյոք ճիշտ չի՞ լինի «կուկուռուզ» ուտելով նկարվելը և սերիալի հերթական մաս ապահովելը: Ընտանեկան կոնսիլիումը եկել է դրական եզրակացության ու բոլորը մեքենայից դուրս են եկել: Հետո թիկնապահներից մեկին ասել է՝ մի հատ մեզ «կուկուռուզ» ուտելուց նկարի:

Նկարվել են, նայել է նկարները: Չի բացառվում, որ չի հավանել կադրը ու թիկնապահին կրկին ասել է, որ նկարի: Այդ ընթացքում հսկայական ավտոշարասյունը կանգնել է ու սպասել, մինչև սա «կուկուռուզը» կուտի, բերանը ձեռքերով կսրբի ու կքսի շորերին: Հենց ավարտել է ուտելը, շարասյունը շարժվել է, ու ամեն մի թիկնապահ մտքում շատ կոնկրետ տեսակետ է հայտնել երկրի ղեկավարի ղեկին հայտնվածի մասին:

Ավտոշարասյունով իշխանավորների տեղաշարժվելու դեմ ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում քննադատություն հնչեցրած Նիկոլը, նախկինների համեմատ շատ ավելի մեծ շարասյունով շարժվել է սերիալային հաջորդ կադրը որսալուն: Իսկ այդ ընթացքում սահմանի վրա զոհ ենք արձանագրել: Նիկոլը դա չի նկատել ու ՖԲ իր էջում չի գրել, քանզի դա չի մտնում իր սցենարի մեջ: Ինքը սիմինդ փարթիով է զբաղված, քանզի «հպարտներին» դա է հասնում: Ինքն ընդամենը ղժժում է իր ընտրազանգվածի վրա ու հասկանում, որ «Քաջ Նազարը» հեքիաթը ժողովրդի ծոցից է դուրս եկել:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը