Լրահոս

16.04.2010 16:09


Սերժ Սարգսյանի ուղերձը ոստիկանության օրվա առթիվ

Սերժ Սարգսյանի ուղերձը ոստիկանության օրվա առթիվ

 Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության օրվա առթիվ

Ուղերձում ասված է.

 «Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ և վետերաններ,

Շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ:

Հայաստանի ոստիկանությունը մեր պետականության կարևորագույն կառույցներից է, որի դերն ու նշանակությունը ժամանակի ընթացքում առավել իմաստավորվում և նոր գծեր է ստանում: Մենք հաստատակամորեն շարունակելու ենք ոստիկանության ինստիտուցիոնալ զարգացման և վերափոխումների գործընթացը' պահանջելով հասարակության համար տեսանելի արդյունքներ: Միևնույն ժամանակ պետության ուշադրության կենտրոնում են ոստիկանության համակարգի աշխատակիցների սոցիալական խնդիրները, որոնք, տնտեսական աշխուժացող իրավիճակին համընթաց, այսուհետ առավել լայնորեն են լուծումներ ստանալու:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ' մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն անձնական կյանքում և վճռականություն ապօրինությունների դեմ պայքարում ու հասարակական կարգի պաշտպանության դիրքերում: Հորդորում եմ միշտ հիշել, որ նաև ձեր կերպարով, նկարագրով ու գործունեության արդյունավետությամբ են պայմանավորված մեր պետության ու հասարակության նկարագիրն ու առաջընթացը»:

Այս խորագրի վերջին նյութերը