Լրահոս

16.04.2010 16:40


Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային պատկերասրահում Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանը, որը կազմակերպել են Արարատյան հայրապետական թեմը, Հայաստանի ազգային պատկերասրահը և Աշխարհի հայ նկարիչների միությունը' ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ եւ հովանավորությամբ։
Վարչապետը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կազմակերպիչներին և նկարիչներին։
Այնուհետեւ կառավարության ղեկավարը շրջել է Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահներով եւ ծանոթացել ներկայացված գործերին։
Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են աշխատանքներ տարբեր թանգարաններից եւ փաստագրական նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, կգործի ապրիլի 16-28-ը։

Այս խորագրի վերջին նյութերը