Լրահոս

16.04.2010 17:29


Հովսեփ Խուրշուդյանը Գևորգ Պողոսյանի հայտարարության մասին

Հովսեփ Խուրշուդյանը Գևորգ Պողոսյանի հայտարարության մասին

Անդրադառնալով Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանի այն հայտարարությանը, թե համաձայն սոցհարցումների՝ ՀՀ բնակչության 40-49%-ը կարծում է, որ վերջին 1-2 տարիներին երկրում դրական փոփոխություններ են եղել՝ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «7օր»-ին ասել է.

-Մի կողմից չեմ ուզում խորանալ սոցիոլոգիական մեթոդաբանության մեջ, քանի որ մասնագիտությամբ սոցիոլոգ չեմ, մյուս կողմից ուղղակի պարզ տրամաբանությունը հուշում է, որ նման դեպքում մեզ վաղուց էր պետք տնտեսական ճգնաժամ, որպեսզի մարդիկ ավելի լավ զգային իրենց և դրական փոփոխություններ նկատեին։ Այսինքն, այս տրամաբանությամբ ինչքան շատ նման ճգնաժամեր լինեն Հայաստանում, այդ թվում նաև քաղաքական (որն ընթացքի մեջ է թե՛ մարտի մեկից, թե՛ նախորդ նախագահական ընտրություններից հետո), այնքան մեր հասարակությունն ավելի դրական տեղաշարժ կնկատի ու ավելի դրական կգնահատի մթնոլորտն ու իրավիճակը երկրում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը