Լրահոս

16.04.2010 17:48


«Սևան» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետը մեղադրվում է կաշառք ստանալու պատրվակով գումար հափշտակելու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի կողմից կաշառք ստանալու պատրվակով գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել և հիմավորվել է, որ արդարադատության մայոր, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետ Վ. Եղիազարյանը, չունենալով անձանց աշխատանքի ընդունելու և այդ հարցում նրանց նպաստելու լիազորություններ, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով «Սևան» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետի պաշտոնում նշանակվելու համար իրեն դիմած Քաղսի գյուղի բնակիչ Վ. Վիրաբյանին հավաստիացրել է, թե կարող է այդ հարցում նպաստել' պահանջելով 300 000 դրամ գումար: 2009թ. մարտի սկզբին Վ. Եղիազարյանն իր աշխատասենյակում Վ. Վիրաբյանից ստացել է պահանջված գումարը:
Բացի այդ' ՔԿՀ-ի նույն բաժնում աշխատանքի ընդունվելու հարցում աջակցելու համար Վ. Եղիազարյանը Հրազդան քաղաքի բնակիչ Հ. Գրիգորյանից ևս պահանջել և 2009թ. ապրիլի 21-ին իր աշխատասենյակում ստացել է 300 ԱՄՆ դոլար գումար:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա' Վ. Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:
Քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան' ըստ էության քննելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը