8 ամսվա ընթացքում լիովին ԼՂՀ–ում կավարտվի զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագիրը
ԼՂՀ բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի այսօր տեղի ունեցած նիստում դրականեզրակացություն էտրվելԱրցախյանպատերազմիզոհվածազատամարտիկների 39 ընտանիքներինՍտեփանակերտումբնակարանովապահովելուհարցին: Հանձնաժողովի նախագահ, վարչապետ ԱրաՀարությունյանը նշել է, որ 8 ամսվաընթացքումլիովինկավարտվիզոհվածազատամարտիկներիընտանիքներիբնակարանայինպայմաններիբարելավմանծրագիրը:
Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների 5 զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակելի տները կենթարկվեն վերականգնման և նորոգման:
Առանց ծնողական խնամքի մնացած՝ Ստեփանակերտում բնակվող երկու երեխայի կտրամադրվեն մեկսենյականոց բնակարաններ: Վերանորոգման կենթարկվի Շուշի քաղաքի Վարանդա փողոցի 2-րդ շենքի 22 բնակարանը և կտրամադրվի խնամակալությամբ ապրող, առանց ծնողական խնամքի մնացած երեք հոգու:
ԼՂՀ-ում վերաբնակիչների և փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների իրականացման շրջանակում որոշվել է Շուշի քաղաքում բնակարանով ապահովել 4 վերաբնակված ընտանիքի: Առաջիկայում կլուծվեն նաև Ասկերանի շրջանի Խնապատ, Մարտունու՝ Շեխեր և Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղերում վերաբնակվող 3 ընտանիքի բնակարանային հարցերը. այդ ընտանիքների համար ձեռք կբերվեն բնակելի տներ:
Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքում և Հադրութի շրջանի Նորաշեն համայնքի Ջրակն թաղամասում կառուցված նոր բնակելի տները՝ թողնելով շրջվարչակազմի հաշվեկշռում, կհատկացվեն վերաբնակ ընտանիքներին՝ 10 տարի պայմանագրային ժամկետով:
ԼՂՀ վարչապետը հանձնարարել է պարբերաբար դիտարկումներ անել համոզվելու համար՝ ընտանիքը ողջ կազմո՞վ է բնակվում հատկացված տանը. հակառակ դեպքում միջոցներ ձեռնարկել:
Հանձնաժողովի դրական եզրակացությանն են արժանացել նաև օրակարգում ընդգրկված վերաբնակ, փախստական, սակավակարող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանն առնչվող այլ հարցեր:
8 ամսվա ընթացքում լիովին ԼՂՀ–ում կավարտվի զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագիրը
ԼՂՀ բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի այսօր տեղի ունեցած նիստում դրական եզրակացություն է տրվել Արցախյան պատերազմի զոհված ազատամարտիկների 39 ընտանիքներին Ստեփանակերտում բնակարանով ապահովելու հարցին: Հանձնաժողովի նախագահ, վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ 8 ամսվա ընթացքում լիովին կավարտվի զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագիրը:
Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների 5 զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակելի տները կենթարկվեն վերականգնման և նորոգման:
Առանց ծնողական խնամքի մնացած՝ Ստեփանակերտում բնակվող երկու երեխայի կտրամադրվեն մեկսենյականոց բնակարաններ: Վերանորոգման կենթարկվի Շուշի քաղաքի Վարանդա փողոցի 2-րդ շենքի 22 բնակարանը և կտրամադրվի խնամակալությամբ ապրող, առանց ծնողական խնամքի մնացած երեք հոգու:
ԼՂՀ-ում վերաբնակիչների և փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների իրականացման շրջանակում որոշվել է Շուշի քաղաքում բնակարանով ապահովել 4 վերաբնակված ընտանիքի: Առաջիկայում կլուծվեն նաև Ասկերանի շրջանի Խնապատ, Մարտունու՝ Շեխեր և Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղերում վերաբնակվող 3 ընտանիքի բնակարանային հարցերը. այդ ընտանիքների համար ձեռք կբերվեն բնակելի տներ:
Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքում և Հադրութի շրջանի Նորաշեն համայնքի Ջրակն թաղամասում կառուցված նոր բնակելի տները՝ թողնելով շրջվարչակազմի հաշվեկշռում, կհատկացվեն վերաբնակ ընտանիքներին՝ 10 տարի պայմանագրային ժամկետով:
ԼՂՀ վարչապետը հանձնարարել է պարբերաբար դիտարկումներ անել համոզվելու համար՝ ընտանիքը ողջ կազմո՞վ է բնակվում հատկացված տանը. հակառակ դեպքում միջոցներ ձեռնարկել:
Հանձնաժողովի դրական եզրակացությանն են արժանացել նաև օրակարգում ընդգրկված վերաբնակ, փախստական, սակավակարող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանն առնչվող այլ հարցեր:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն