Լրահոս

16.04.2010 17:51


Շինարարությունը ԼՂՀ–ում 2009–ին

2009թ. ԼՂՀ-ում իրականացվել են 34480.8 մլն դրամի շինարարական աշխատանքներ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 33.5 տոկոսով: Շինարարության ծավալներն աճել են ֆինանսավորման բոլոր աղբյուրների գծով, բացի մարդասիրական օգնության միջոցների հաշվին իրականացված շինարարությունից (նվազել է 21.3 տոկոսով):

2009թ. գործարկվել են 21679.6 մլն դրամի հիմնական միջոցներ, որի 83.3 տոկոսը կազմել են ոչ արտադրական նշանակության օբյեկտները։

Շինարարական կազմակերպությունների ընդհանուր քանակում գերակշռել են փոքր և գերփոքր կազմակերպությունները, որոնց տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար 53.5 տոկոս և 37.9 տոկոս, իսկ կապալային աշխատանքների ընդհանուր ծավալում՝ 40.6 տոկոս և 2.3 տոկոս:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Այս խորագրի վերջին նյութերը