ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է գողություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործը, որով նախաքննությունը ապրիլի 15-ից շարունակվում է հատուկ քննչական ծառայությունում:
Վ.Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից 2010թ. ապրիլի 13-ին քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /ինքնասպանության հասցնելը/:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը' տեղեկացնում ենք, որ գործով նշանակվել և 2010թ. ապրիլի 15-ին անցկացվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որին քննիչի թույլտվությամբ ներկա է գտնվել Վահան Խալաֆյանի ազգականը: Նշանակվել են դատահետքաբանական, մատնադրոշմային եւ մի քանի այլ փորձաքննություններ:
Գործով առաջ են քաշվել մի շարք վարկածներ, այդ թվում' ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցների կողմից Վահան Խալաֆյանին սպանելու վարկածը: Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները

ՀՀ հատուկ քննչական ծառայություն