Բոլորն արդարացիորեն զայրացած են այն բանի համար, որ Երևանում աղբը մնում է բակերում ու գրեթե չի հավաքվում։ Զայրացած են նույնիսկ նրանք, ովքեր անցած տարի լցվեցին ընտրատեղամասեր, 80 տոկոսից ավելի քվե ապահովեցին «Իմ քայլը» դաշինքի համար և քաղաքապետ դարձրեցին Կարգին Հայկոյին։
Հիմա Հայկ Մարությանը դարձել է քննադատության թիրախ։ Բայց դա այդքան էլ ճիշտ չէ, քանզի քաղաքապետն ինքը չէ։ Իրեն նշանակո՛ղն է։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, որ քաղաքի զիբիլը չի հավաքվում ու Երևանը վատ է կառավարվում, այլ ոչ թե քաղԱՂԲ ապետի պիտակ ստացած Հայկը։
Մարությանն, իրոք, քաղաքապետ չէր կարող լինել և չպետք է լիներ, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանին պետք էր, պատկերավոր ասած, «Կալիգուլայի ձի», ուստի էժանագին սերիալների ու անճաշակ հաղորդումների հերոսը դարձավ 2800–ամյա քաղաքի պետը։
Հիշե՛ք, թե ինչ պայմաններում էին անցնում քաղաքապետի արտահերթ ընտրությունները։ Հեղափոխական էյֆորիայի, հակահեղափոխական «բոբոյով» ամբոխին վախեցնելու, ասֆալտին պառկեցնելու և սևսպիտակային մթնոլորտի պայմաններում։
Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ի հայտ եկան ԱԱԾ ու ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության մանրամասները։ Ոչ հիվանդագին պայմաններում ու նորմալ երկրներում այդ գաղտնալսումները կդառնային վարչապետի հրաժարականի, այ ոչ թե նրա իշխանության ամրապնդման պատճառ։ Բայց քանի որ հնդկական սերիալի սիրահարները ստացել էին նոր հերոս՝ ի դեմս Նիկոլի, ուստի նա ստացավ 80 տոկոսից ավելի, ու մայրաքաղաքը դարձավ աղբի մեջ թաղված գերի։
Մարդկանց պարզապես խաբեցին։ Խոստանում էին աղբահանության կտրուկ բարելավում, վերելակների փոփոխություն, մետրոյի նոր կանգառի շինարարություն, «Գործարանային» մետրոյի կանգառի տարածքում դրախտի ստեղծում, ուղևորափոխադրումների բարեփոխում՝ առանց թանկացման և այլն, և այլն, և այլն։ Այդ ամենը չեղավ ու չէր կարող լինել, քանզի սրանք սուտասան են ու նաև՝ կառավարման առումով՝ անգրագետ։
Հայկ Մարությանը, կարելի է ասել, զոհ է դարձել։ Էժանագին սերիալների սիրահարները կորցրեցին իրենց սիրելի դերասանին, իսկ երևանցիները գտան վատ քաղաքապետի, բայց Հայկը չպետք է լինի գլխավոր թիրախը։ Հայկն, անշո՛ւշտ, անփառունակ ձևով կհեռանա կամ կհեռացվի իր պաշտոնից, բայց դա միջանկյալ քայլ է։
Երևանի քաղաքապետը փաստացի Նիկոլ Փաշինյանն է։ Եթե նա այդ փուլում որոշեր, որ Երևանին պետք է հեծնի ոչ թե դերասան կարգին Հայկոն, այլ դերասան կոլոտ Հովոն, ապա վերջինս կդառնար քաղաքապետ։
Նիկոլը շահագործեց ու մսխեց հեղափոխական էներգետիկան։ Նա քաղաքապետարան, իսկ հետագայում նաև խորհրդարան տարավ տասնյակ նիկոլների, որոնք ավագանու անդամ կամ պատգամավոր դարձան բացառապես Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։ Այդ պայմաններում բնական է, որ պետությունը և մասնավորապես մայրաքաղաքը պետք է վատ կառավարվեն։
Ի դեպ, երբ զիբիլը մնում է բակերում, այդտեղ որոշակի արդարություն կա։ Դա 2018–ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած և Նիկոլ Փաշինյանին 80–տոկոսանոց անպատասխանատվության քվե տալու հետևանք է։ Դա քաղաքական անգրագիտության հետևանք է։
Հիմա պետք է ոչ թե հետևանքի դեմ կռիվ տալ, այլ պատճառը վերացնել։ Իսկ պատճառը քաղաքական մենիշխանությունն է՝ մեկ դերասանի թատրոնը։
Նիկոլը տեսախցիկների առաջ ծխախոտի բիչոկ է հավաքում, բայց կեղտի մեջ է թաղել քաղաքը, քանզի «բիչոկ» հավաքելը շոու է, իսկ աղբահանությունը՝ կառավարչական հմտություններ պահանջող գործընթաց։
Ի պաշտպանություն քաղԱՂԲապետ Հայկ Մարությանի

Հայկ Ուսունց