Լրահոս

17.04.2010 12:29


Ադրբեջանցի եղբայրներին ձերբակալել և տեղափոխել են Երևան

Ադրբեջանցի եղբայրներին ձերբակալել և տեղափոխել  են Երևան

Ապրիլի 16-ին հայ-վրացական մաքսային կետում ձերբակալվել են երկու ադրբեջանցի։ «APA» գործակալությունը հաղորդում է, որ ձերբակալվածները Բագրատաշենի (Սադախլու) նախկին բնակիչներ Ասեֆ և Ռաշադ Աբդուլաև եղբայրներն են։ Ադրբեջանցի եղբայրների (ովքեր տաքսու վարորդներ են) մեքենայում Վրաստանից Հայաստան ուղևորներ տեղափոխելու ժամանակ եղել են արևածաղկի սերմի պարկեր։ Մաքսային կետում զննման ժամանակ պարկերում թմրանյութ է հայտնաբերվել։ Նույն գործակալության հաղորդմամբ՝ ադրբեջանցի եղբայրները ձերբակալվել են ու տեղափոխվել Երևան։ Վերջիններս հայտնել են, թե թմրանյութի հետ կապ չունեն։ Հարուցվել է քրեական գործ։

Այս խորագրի վերջին նյութերը