Լրահոս

17.04.2010 14:07


Լեռնիկ Ալեքսանյան. «Իսկ ի՞նչ ենք շահելու արձանագրությունները հետ կանչելով»

Լեռնիկ Ալեքսանյան. «Իսկ ի՞նչ ենք շահելու արձանագրությունները հետ կանչելով»

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ  խոսելով ՀՀ նախագահի վաշինգտոնյան հանդիպումների մասին՝ ասել է, թե այս այցի մասին ՀՀ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական գործիչնեը դրական են արձագանքել։

-Վաշինգտոնն այն հանգրվանն էր, որտեղ հստակեցվեց այն, ինչ մինչ այդ ասվել էր ՀՀ-ի և նախագահի կողմից։ Դիվանագիտությունը շարունակական գործընթաց է, և այն քաղաքական ինտրիգները, որոնք կային Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, բացահայտվեցին ոչ միայն միջազգային, այլ նաև մեր հանրության համար,-նշել է նա։

Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի նաև ապրիլի 24-ից հետո։

-Ես ոչ էլ սպասում եմ, որ վաղը կամ մյուս օրը սահմանը բացվի։ Ապրիլի 24-ից հետո էլ անպայման դիվանագիտությունը շարունակվելու է, չի փակվելու,-նշել է նա։

Հարցին, թե ողջամիտ ժամկետների ու արձանագրությունների հետ կանչման մասին ի՞նչ կարծիք ունի, Լեռնիկ Ալեքսանյանը հարցով է պատասխանել. «Իսկ ի՞նչ ենք շահելու արձանագրությունները հետ կանչելով»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը