Լրահոս

17.04.2010 14:23


ՀՀԿ պատգամավոր. «Հայաստանում հեղափոխական իրավիճակ չկա»

ՀՀԿ պատգամավոր. «Հայաստանում հեղափոխական իրավիճակ չկա»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանն ասել է, թե ՀՀ բնակիչներն ունեն արդար սոցիալական անհանգստություն՝  կապված թանկացումների հետ, սակայն կառավարությունն ամեն ինչ անում է այդ խնդիրներին լուծում տալու համար։

Նրա խոսքերով, սակայն, այս ամենով հանդերձ, Հայաստանում չեն կարող կրկնվել Ղրղզստանի դեպքերը, և հեղափոխական իրավիճակ չկա։

-Հեղափոխության հիմքեր չկան մի շատ պարզ պատճառով՝ հայ ժողովուրդը ղրղզ չէ։ Բացի այդ, հեղափոխությունները, հատկապես այդ տիպի, բացասական երևույթներ են։ Մի շատ հայտնի խոսք կա, որ աղքատությունից է հեղափոխությունը ծնվում, բայց նաև բերում է իր հետ նույն վիճակը։ Հեղափոխությունները մինչ այսօր լավ վիճակի չեն բերել,-նշել է նա։

Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի՝ հայերն այնքան խելք ունեն, որ հեղափոխություն չանեն, և դրա համար համապատասխան ուժ չկա Հայաստանում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը