Սակրամենտոյի խորհրդարանի զույգ պալատները վավերացրել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևեր
Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի առիթով Կալիֆորնիայի նահանգապետանիստ Սակրամենտո քաղաքի նահանգային խորհրդարանի վերին եւ ստորին պալատներում, հինգշաբթի, ապրիլի 15-ին տեղի են ունեցել ոգեկոչման հատուկ միջոցառումներ, որոնց ներկա են գտնվել ամերիկյան բարձրաստիճան պաշտոնատարներ, ինչպես նաև բազմաթիվ հայեր, այդ թւում՝ Արեւմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի, Հայ Երիտասարադաց Դաշնակցության եւ ՀՄԸՄ-ի ներկայացուցիչներ, Սան Ֆրանցիսկոյի Գռուզյան-Զաքարյան-Վասպուրական ազգային վարժարանի ու Փասադենայի Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանի աշակերտներ: Խոհրդարանի ստորին պալատում բացման աղոթքը կատարել է Ֆրեզնոյի Սբ. Երրորդութիւն մայր եկեղեցւոյ հոգեւոր հովիվ Վահան քհն. Կոստանյանը, իսկ վերին պալատում՝ առաջնորդ Հովնան արք. Տերտերյանը: Դրոշի արարողությունը կատարել են ՀՄԸՄ-ի սկաուտները: Խորհրդարանի զույգ պալատները վավերացրել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևեր, որոնք Կալիֆորնիայի նահանգում Ապրիլի 24-ը հռչակում են Հայոց Ցեղասպանութեան յիշատակման օր եւ կոչ ուղղում՝ Միացեալ Նահանգների Կոնգրեսին եւ նախագահին, որ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Խորհրդարանում որոշվել է նաև ծանուցման հատուկ ցուցատախտակներ տեղադրել Լոս Անջելոսի թիւ 60 ազատուղու վրայ, որով կարելի է հասնել Մոնթեբելլո քաղաքում կառուցուած Հայոց Ցեղասպանութեան յուշարձանը: Ապրիլի 15-ին Կալիֆոյնիայի նահանգային խորհրադարանի ցուցասրահում բացուել է նաեւ Հայոց Ցեղասպանութեան վերապրողներին նուիրուած արուեստագէտներ Արա Օշականի եւ Լեւոն Փարեանի լուսանկարների ցուցահանդէսը, որը կը շարունակուի մինչեւ Ապրիլի 30-ը:

Լուրերը տրամադրվում են
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի
Կենտրոնական Կոմիտեի
Հանրային Կապի Գրասենեակի կողմից
ARF Central Committee
Office of Public Relations
Contact Person: Saro Nazarian
[email protected]
Tel: (818) 243-7059
Fax: (818) 243-1467