Սպիատկ Տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Մայք Համերը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է ստացել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադից։ Համերը, սակայն, հրաժարվել է բարձրաձայնել նամակի բովանդակությունը։ «Այս անգամ մենք չենք պատրաստվում ներկայացնել նամակի մանրամասները»,-ասել է նա՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը չի պատրաստվում պատասխանել այդ նամակին, քանի որ «ոչինչ չկա պատասխանի համար»։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին, զինվորական շքերթի ժամանակ Իրանի նախագահը հայտարարել էր, որ ոչ մի երկիր չի համարձակվի հարձակվել Իրանի վրա։
Օբաման նամակ է ստացել Ահմադինեջադից

Ըստ «ИТАР-ТАСС»-ի