Ռուսաստանի ԱԳՆ–ը հրապարակել է Իրանի վերաբերյալ իր դիրքորոշումը
Իրանի և նրա միջուկային ծրագրի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը վերջին շրջանում որևէ փոփոխություն չի կրել և մնում է նախկինի պես։ Այն հանգեցնում է նրան, որ շարունակվեն այս խնդրի լուծման քաղաքական-դիվանագիտական ճանապարհների որոնման ջանքերը։ «Gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Ռուսաստանը, ավելի քան երբևէ, մոտ է պատժամիջոցների կիրառմանն աջակցելուն։