Լրահոս

19.04.2010 10:27


ԵՄ տրանսպորտի նախարարները քննարկելու են հրաբխի ժայթքման հետևանքները

ԵՄ տրանսպորտի նախարարները քննարկելու են հրաբխի ժայթքման հետևանքները

Ինչպես հաղորդել է իսպանական «EFE» գործակալությունը, այս կիսամյակում  ԵՄ-ն նախագահող  Իսպանիան մտադիր է երկուշաբթի արտակարգ խորհրդակցություն անցկացնել Եվրամիության անդամ երկրների տրանսպորտի նախարարների հետ, որպեսզի գործողությունների միասնական ծրագիր մշակեն Եվրոպայի օդահաղորդակցության  գրեթե ամբողջական կազմալուծման պայմանների վերաբերյալ։

Ինչպես հաղորդել է «Ռիա Նովոստի» գործակալությունը, Իսպանիայի զարգացման նախարար Խոսե Բլանկոն երկուշաբթի իր եվրոպացի գործընկերների հետ տեսակոնֆերանս կանցկացնի, որպեսզի գնահատեն Իսլանդիայում հրաբխի ժայթքումի հետևանքով  առաջացած վնասները և ուսումնասիրեն այլընտրանքային հնարավորություններ եվրոպական օդանավակայաններում մնացած հազարավոր ուղևորներին դուրս բերելու համար։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ժայթքեց Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից 200 կմ դեպի արևելք գտնվող Էյաֆյաթլայոկուդլ հրաբուխը։ Արդյունքում, արտանետված մոխիրի պատճառով փակվել է գրեթե ամբողջ Եվրոպայի օդային տարածքը։ Շաբաթ օրը հրաբուխը ավելի է ակտիվացել։ Նրա վրա ձևավորվել է 9 կմ-անոց մոխիրի ամպ։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը