Լրահոս

19.04.2010 11:05


Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական զորավարժությունների շարք են անցկացնելու

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաղորդագրություն է  տարածել, որտեղ ասվում է, որ ապրիլի 26-ից մայիսի 14-ը ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Անկարայում կայանալիք «ՄԱԿ-ի ռազմական դիտորդ» ծրագրի վերապատրաստումներին։

Նույն ժամանակահատվածում ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն նաև Անկարայում կայանալիք թրաֆիքինգի դեմ պայքարի դասընթացներին։

Ապրիլի 26-28-ը Անկարայում տեղի կունենա նաև թուրք–ադրբեջանական բանակային ստորաբաժանումներում  կրակային պաշտպանության փորձի փոխանակում։

 

Այս խորագրի վերջին նյութերը