Լրահոս

19.04.2010 11:29


ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ու ազգային գրադարանը գրքեր են նվիրում Հայաստանի համայնքային գրադարաններին

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՄԱԿ-ի ավելի քան 6000 հրատարակություն նվիրեց Հայաստանի ազգային գրադարանին' համայնքային գրադարաններին բաշխելու նպատակով:

Այս նախաձեռնությանն աջակցում են ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Հայաստանի ազգային գրադարանի հետ համատեղ «Ազգային գրադարանային շաբաթվա» (ապրիլի 12-19) ու Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրվա (ապրիլի 23) շրջանակներում:

Հայաստանի ՄԱԿ ՀՏՎ-ն նաև նպաստել է ՄԱԿ-ի 2 ավանդապահ գրադարանների ստեղծմանն ու հետագա գործունեությանը Հայաստանում. մեկը Հայաստանի Ազգային գրադարանում, մյուսը' Երևանի պետական Համալսարանում:

Այս խորագրի վերջին նյութերը