Լրահոս

19.04.2010 12:34


Վահան Հովհաննիսյան. «Հենց միակողմանի զիջեցիր, այլևս կորած ես»

Վահան Հովհաննիսյան. «Հենց միակողմանի զիջեցիր, այլևս կորած ես»

-Չեմ կարծում, թե Գալուստ Սահակյանը կամ որևէ մեկը Հայաստանում հնարավորություն ունի կանխատեսելու կամ ուղղորդելու Թուրքիայի քաղաքականությունն ավելի, քան այդ հնարավորությունն ունի Էրդողանը, որը վերջին երկու հայտարարություններում հստակ ասել է, թե սահմանը չի բացվի, մինչև ղարաբաղյան հարցում հայկական կողմը չգնա միակողմանի զիջումների,-ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ինչպես է գնահատում Գ. Սահակյանի հայտարարությունը, ըստ որի հնարավոր է, որ առանց հայ-թուրքական արձանագրությունները վավերացվելու սահմանը բացվի։

-Իհարկե, նաև տարբեր թեմաներ քննարկվեցին՝ որ միգուցե ոչ թե 7 կամ 5 շրջան, այլ երկու շրջան։ Բայց, ի վերջո, սկզբունքային տեսակետից ոչ մի նշանակություն չունի, թե քանի քառակուսի կիլոմետր կամ մետր ես դու միակողմանիորեն զիջում։

Վահան Հովհաննիսյանն ասել է, թե հենց միակողմանի զիջեցիր, «այլևս կորած ես»։

-Այնպես որ, այդ սցենարը ես տվյալ պահին հնարավոր չեմ համարում,-նշել է բանախոսը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը