Նարինե Մայիլյան. «Վարչարարությունը խեղդում է մարդկանց»
Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի տնօրեն Նարինե Մայիլյանի խոսքերով՝ այսօր կառավարության հռչակած քաղաքականությունը՝ որպես թղթի վրա շարադրած դիրքորոշում, կարելի է միայն դրական գնահատել։ Սակայն այն, ինչն իրականում է տեղի ունենում, խիստ տարբերվում է այդ հռչակված քաղաքականությունից։
-Վարչարարությունը խեղդում է մարդկանց։ Այսինքն այն կառույցները, որոնք մարդկանց համար բիզնեսն առավել մատչելի դարձնող ընդհանուր խնդիրը լուծելու նպատակով գործարարների համար պետք է հանդես գան որպես գործընկեր և աջակից, հանդես են գալիս որպես պատժող, հետապնդող, խնդիրներն առավելագույնս դժվարացնող կառույցներ,-«7օր»-ին ասել է Ն. Մայիլյանը։
Նա նաև հավելել է, որ Հայաստանում անարդար մրցակցային դաշտ է ստեղծված, և ով տանիք, կապեր ու ֆինանսական միջոցներ ունի, իր հարցերը հեշտությամբ կարողանում է լուծել, իսկ ով զուրկ է դրանցից, խիստ վարչարարության, պատժամիջոցների, տույժերի և տուգանքների է ենթարկվում։

7or.am