Աշխարհ

08.08.2019 20:25


Պաշտոնական. «Արսենալը» նոր ֆուտբոլիստ ունի

Պաշտոնական. «Արսենալը» նոր ֆուտբոլիստ ունի

Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական կայքում հայտարարել է նոր ձեռքբերման մասին:

«Զինագործների» կազմը համալրել է Շոտլանդիայի հավաքականի խաղացող Կիերան Տիերնեյը:

Պաշտպանը հանդես կգա 3 համարի մարզաշապիկով: Պայմանագրի մանրամասները չեն նշվում: Միայն հայտնի է, որ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր:

«Ուրախ ենք, որ Տիերնեյը միացել է մեզ: Նա երիտասարդ ֆուտբոլիստ է, որը դեռ զարգանալու տեղ ունի»,-ասել է Ունայի Էմերին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը